Terms of website service

Aviatoms.com website privacy and terms of service


AVIATOMS.com կայքի օգտագործման պայմաններ, գաղտնիության քաղաքականություն և համաձայնագիր

- Օգտվելով aviatoms.com կայքի (այսուհետ՝ կայք) օնլայն (առցանց) ծառայություններից՝ դուք համաձայնվում եք ներքոնշյալ բոլոր պայմաններին

aviatoms.com կայքում օգտագործվում են առաջնային ծառայություններ մատակարարող համակարգի օնլայն ավիատոմսեր և հյուրանոցներ որոնման, գների համեմատման և ամրագրման ծառայությունները (այսուհետ՝ օնլայն ծառայություններ): Կայքը հանդիսանում է երկրորդային (միջնորդ) հարթակ և ինքնուրույն չի առաջարկում և մատակարարում օնլայն որոնման, գների և համեմատման ծառայություններ

• Ինչպես է աշխատում կայքը

aviatoms.com կայքը կատարում է օգտվողի վերաուղղորդման ենթածառայություններ հետևյալ եղանակով.

aviatoms.com կայքի օնլայն ծառայությունների միջոցով կայքի օգտվողը կարող է որոնել համապատասխան ուղղությամբ ավիատոմսեր կամ հյուրանոցներ, որից հետո կայքի ենթատիրույթում ստանում է կատարված որոնմանը համապատասխանող տարբեր գնային առաջարկներ, որոնցից կարող է ընտրել առավել հարմարը և անցնել ամրագրման էջ՝ առաջնային ծառայություններ մատակարարող համակարգի կայքում (aviatoms.com կայքի տիրույթից դուրս):

aviatoms.com կայքի որոնման ծառայություններից օգտվող այցելուները վերահասցեավորվում են դեպի առաջնային ծառայություններ մատուցող համակարգի տիրույթ

• aviatoms.com կայքում և դրա ենթատիրույթներում ցուցադրվող գների համար պատասխանատու է առաջնային ծառայություններ մատուցող համակարգը: aviatoms.com կայքը պատասխանատվություն չի կրում հյուրանոցների կամ ավիատոմսերի գների և դրանց արժույթի համար

• Օնլայն ամրագրման ժամանակ ծագած խնդիրների, անհամապատասխանությունների համար օգտվողը պետք է դիմի համապատասխան ծառայությունը մատուցած համակարգին: aviatoms.com կայքը չի կրում պատասխանատվություն օնլայն ծառայությունների և դրանց հետ կապված խնդիրների համար

• Կայքի միջոցով կատարվող ամրագրումների ժամանակ գումարի գանձումը կարող է կատարվել՝ կախված առաջնային ծառայություններ մատուցող համակարգում օգտագործվող արտարժույթից: Այն կարող է բերել արտարժույթի սերվերային փոխանակման, որը ենթադրում է նաև կոնվերտացիայի համար որոշակի գումարի գանձում (օր.՝ ԱՄՆ դոլար - Եվրո կամ հակառակը կոնվերտացիայի համար արտարժույթի փոխանակման կոմիսիոն վճարներ)

• Կայքում և դրա ենթատիրույթներում կարող են ցուցադրվել գովազդային հայտարարություններ, որոնց բովանդակության համար aviatoms.com կայքը պատասխանատվություն չի կրում

Գաղտնիություն

• aviatoms.com կայքի օնլայն ծառայություններով կատարված ամրագրումները իրականացվում են երրորդ կողմի սերվերներում, որը ենթադրում է օգտվողի տվյալների փոխանցում և մշակում երրորդ կողմի անվտանգ տիրույթում (հյուրանոցի կամ ավիատոմսի ամրագրման համար քաղաքացու տվյալների մշակում, վճարային տվյալներով՝ վճարային Visa, MasterCard կամ այլ քարտից կամ օնլայն դրամապանակից գումարի դուրս բերում և այլն)

• Օնլայն ծառայություններով կատարված ամրագրումների ժամանակ օգտվողի տվյալները գաղտնագրվում են և օգտագործվում միայն SSL Պպրոտոկոլով պաշտպանված https:// տիրույթներում, ինչը երաշխավորում է, որ aviatoms.com կայքով կատարված որոնումից հետո ամրագրումների տվյալները չեն փոխանցվում որևէ կողմին, այլ միայն օգտագործվում են օնլայն ծառայությունների մատակարարման համար:


aviatoms.com կայքով օնլայն ավիատոմսեր և հյուրանոցներ ամրագրելու դեպքում հարցերի կամ աջակցության համար կապվեք՝

Հեռ.՝ (091) 23-55-16 | E-mail: armeniatickets@gmail.com

զանգահարել միայն 12:00 - 18:00 ժամերին

 

Խորհուրդներ aviatoms.com կայքի օգտվողներին

 

Համացանցում ցանկացած կայքում, որտեղ պահանջվում է լրացնել անձնական տվյալներ, հարկավոր է ուշադիր լինել, որպեսզի դիտարկչի հասցեի վահանակում www-ից առաջ տեսանելի լինի անվտանգ սերտիֆիկատի (հաճախ՝ կողպեքի տեսքով) պատկերակը և կանաչ գույնով https:// պրոտոկոլը (SSL - տես ներքևի նկարը)

Օնլայն ծառայություններ մատուցող որևէ կայք իրավունք չունի ձեզանից պահանջել ձեր անձնական տվյալների (անձնագրի, վճարային քարտի տվյալներ) փոխանցում էլեկտրոնային փոստով (email), սոցիալական ցանցով կամ այլ կոմունիկացիոն հարթակով

Օնլայն ամրագրումներ կատարելիս հարկավոր է լինել ուշադիր և կարդալ ծառայություններ մատուցող համակարգի կամ ավիաընկերության պայմանները՝ կապված թռիչքի հետաձգումների, տոմսի փոփոխության կամ վերադարձի, տուգանքների, թույլատրելի ուղեբեռի քաշի, հյուրանոցի ամրագրման փոփոխության կամ վերադարձի հետ:

Բոլոր դեպքերում, երբ դուք արդեն կատարել եք ամրագրում և վճարել դրա դիմաց՝ դուք ինքնաբերաբար համաձայնվել եք համապատասխան ծառայություններ մատուցող համակարգի կամ ընկերության  պայմաններին:

Խաբեություններից խուսափելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել օնլայն ամրագրման ծառայություններ մատուցող կայքի կարևոր մասերը՝ օգտագործման պայմանները, վճարման էջում https:// տիրույթի առկայությունը, ամրագրման փոփոխության և վերադարձի պայմանները և այլ տվյալներ

Թյուրիմացություններից խուսափելու համար օնլայն ամրագրումների ժամանակ հարկավոր է ամենայն ճշտության լրացնել անձնական տվյալները՝ անուն, ազգանուն, ծննդյան թվական, անձնագրի տվյալներ, ամրագրման օրերը, թռիչքի և վերադարձի ամսաթվերը, հյուրերի կամ ուղևորների քանակը և այլն:

ՓՆՏՐԵԼ ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐ ԱՅԼ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ

Aviatoms.com Air & Hotels

Ճամփորդեք ամենուրեք՝ առանց ավելորդ ծախսերի: Մեզ հետ ճամփորդությունը հաճելի է և շահավետ:

Flight Search & Comparison

Գնեք ավիատոմսեր անմիջապես ինտերնետով: Կարիք չկա այցելել գրասենյակ կամ գտնել ծանոթ տոմսարկղ:

Hotels Comparison Online

Այսուհետ հյուրանոցներ ամրագրելու համար կարիք չկա հարց ու փորձ անել ծանոթներին և հարազատներին:

Զբոսաշրջային ծառայություններ մատուցող

Aviatoms.com © 2014-2017 օնլայն տեղեկատու, ավիատոմսերի և հյուրանոցների որոնման և գների օնլայն համեմատման և ամրագրման ինտերնետային ծառայություններ

Տեղեկատու հեռախոսահամարներ և հետադարձ կապ

Օգտագործման պայմաններ և գաղտնիության քաղաքականություն

Գովազդի տեղադրում և համագործակցություն

Մեր տեղադրությունը Երևանում